Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 25 » Մորատի. Երկու ընտանիք, որոնք ցանկանում են ավելի ուժեղ դարձնել Ինտերը
23:21
Մորատի. Երկու ընտանիք, որոնք ցանկանում են ավելի ուժեղ դարձնել Ինտերը

Մասիմո Մորատին Saras-ի գրասենյակի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին.

«Դեռ վաղ է խոսել Սկուդետտոյի մասին, անցել է ընդամենը մի քանի խաղ: Մենք գոհ ենք հզոր մեկնարկից: Մեր մոտ հիանալի տրամադրություն է մարզման ընթացքում, իսկ մարզիչը ցույց է տվել` ինչի է ընդունակ: Մենք ունենք խաղացողներ, ովքեր արդեն ցույց են տվել` որքան տաղանդավոր են, կան խաղացողներ, որոնք դեռ նոր են սկսում իրենց ցույց տալ: Այդ ամենը հիանալի է, սակայն մենք, բնականաբար, ցանկանում ենք լավացնել մեր խաղի որակը խաղից խաղ»:

Որոշ խաղացողներ ցույց տվեցին մեծ առաջընթաց իրենց խաղում...

«Նրանք շատ լավ են կատարում իրենց աշխատանքը և պահում են խաղի վերաբերյալ ցուցումները: Նրանք ամեն ինչ հիանալի են կատարում»:

Մարիո Բալոտելի...

«Ես ցավում եմ, որ նա այդպես արձագանքեց: Նա այն խաղացողներից է, ովքեր ունակ են անհավանական բաների խաղադաշտում: Ցավոք, այդ ամենը փչացնում է իր բնավորությունը, սակայն ես չեմ պատրաստվում դատել նրան»:

Վալտեր Մացցարի...

«Բոլորն աշխատում են այնքան լավ, որքան կարողանում են: Եթե դուք արդյունքում լավ արդյունքի եք հասնում, դուք ստանում եք ծափահարություններ»:

Լուրեր են պտտվում, ըստ որի Տոհիրը փորձում է համոզել ձեզ մնալ ձեր պաշտոնին: Մտածել ե՞ք այդ մասին.

«Ես դեռ ժամանակ ունեմ այդ մասին մտածելու համար, սակայն դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Տոհիրը ընտրել է ընկերական ուղին, ինչպես նաև, որ մենք երկու ընտանիքներ ենք, որոնք ցանկանում են ակումբը դարձնել ավելի ուժեղ. դա է գլխավորը: Խոսքը չի գնում երկու խմբերի բանակցությունների մասին: Ինչպես արդեն ասացի, մենք ցանկանում ենք ակումբը դարձնել ավելի ուժեղ: Երկու ընտանիք. դա վերաբերում է ինչպես Տոհիրին, այնպես էլ ինձ»:

Ինչի՞ց է կախված ձեր որոշումը.

«Դա կտեսնենք սահմանված կարգով»:

Տոհիրը գո՞հ է Ինտերի ցույց տված արդյունքով մրցաշրջանի սկզբում.

«Այո, նա երջանիկ է, բայց դուք պետք է ընդունեք մեր պրագմատիկ մոտեցումը և սպասեք դեպքերի զարգացմանը: Ամեն ինչ իր ժամանակին դուք կտեղեկանաք»:

Խորհրդի անդամների հաջորդ ժողովը կլինի՞ այլ կերպ.

«(Ժպտում է)Դա կլինի կառավարման խորհրդի ժողով, որը կլուծի որոշ հարցեր, այդ թվում ակումբի զարգացման ուղղվածության վերաբերյալ»:

Աղբյուրը` Fc Inter News
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1032 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 ashxen91   (26.09.2013 01:37) [Материал]
de max 70% kcaxi, bayc indz tvuma Morattin dzqdzquma, vor urish tarberakner el qnnarki,, tesnenq

2 Artur   (26.09.2013 01:29) [Материал]
որ ծախածա ակումբը էտ հաստատա, մնումա վերջը լավ ըլնի,,, երևի չինացու կամ ռուսի ծախեր ավելի լավ կլներ... տենանք

1 tiko11   (26.09.2013 00:46) [Материал]
mi tesak kaskaca @nge Tohiri vra. chgidemel ichqanov chisht klini vor Morattin caxi akumb bayc de nerdrumnera mi koxmic el petq timin. Morattin mna isk Tohir nerdrum ani etel hnaravor chi(

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz