Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 22 » Մորատի. Մացցարիին չի հանգստացնի այս արդյունքը
21:26
Մորատի. Մացցարիին չի հանգստացնի այս արդյունքը

Նախագահ Մասիմո Մորատին շփվել է լրագրողների հետ Սասուոլոյի հետ հանդիպումից հետո.

«Սպասում էի արդյո՞ք մեր թիմից այսպիսի խաղ. Այո, սպասում էի: Արդյունքը մեծ արժեք ունի, սակայն ամենագլխավորն այն է, որ հաղթեցինք Սասուոլոյին: Խաղը շատ լավ դասավորվեց»:

«7-0 հյուրընկալվելիս. նոր ռեկո՞րդ. Ինձ ուրախացնում է այն ինչ կատարվեց Միլիտոյի հետ, քանի որ այդպիսի մարդը և մարզիկն արժանի է այսպիսի պահերի: Ամեն ինչ կարող էր դասավորվել անհամեմատ ավելի բարդ, մենք իսկապես մտահոգված էինք նրա համար»:

«Կարո՞ղ է Ա սերիայի բարձունքում գտնվելը ստիպել հրաժարվել Տոհիրի հետ բանակցություններից. Ոչ, դրանք գտնվում են տարբեր հարթություններում: Ես նայում եմ ապագային, դեպի մեր պոտենցիալի իրականացում»:

«Թիմային լավ ոգի՞. Այո, խաղացողները հպարտ են Ինտերում խաղալու համար, մենք դառնում ենք կարևոր գոլերի հեղինակ: Երբ դուք հաղթում եք, զգում եք ձեզ իդեալական մեքենայի մաս: Նրանք բոլորն էլ լավ մարզավիճակում են և լավ են խաղում: Մենք ամռանը խելամտորեն ծախսեցինք` ձեռք բերելով շատ երիտասարդ խաղացողներ, որոնց քննադատում են, սակայն նրանք ցույց են տալիս, թե որքան են տաղանդավոր»:

«Մացցարի՞. Ոչ, ես չեմ կարծում, որ մեր արդյունքները կհանգստացնեն նրան: Նա աշխատում է փայլուն կերպով`մոտիվացնելով իր խաղացողներին: Հուսամ` կշարունակենք նույն ոգով»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 808 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz