Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 5 » Մորատի. Մացցարին գիտի` ինչ է անում
22:35
Մորատի. Մացցարին գիտի` ինչ է անում

Ինտերի նախագահ Մասիմո Մորատին ներկա է գտնվել թիմի մարզմանը և հարցազրույց տվել Inter Channel-ին: Նշենք, որ նախագահը մնացել է մարզումից հետո թիմի հետ ճաշելու համար:

«Ցանկացած թիմ, որն ուզում է հաղթել, պետք է ունենա ամուր պաշտպանություն: Դա այն է, ինչը ես հիշեցի դեռ մանկուց Ինտերի խաղերը նայելիս: Ամեն անգամ, երբ Ինտերը հաղթում էր Սկուդետոն, ունենում էր լավ պաշտպանություն: Այժմ էլ մեր պաշտպանական գիծը շատ լավ տեսք ունի:

Մենք գնեցինք երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք մեծ պոտենցիալ ունեն: Մեզ, սակայն, անհրաժեշտ էր նաև այնպիսի մարզիչ, որը կկարողանար ստանալ նրանցից առավելագույնը: Մացցարին շատ է աշխատում, այդ առումով նա ինձ հիշեցնում է Պոլ Ինսին: Չնայած, որ Ինսը Ինտերում անցկացրեց ընդամենը 1.5 տարի, նա կմնա մեր հիշողություններում որպես մեծ անձնավորություն: Դա վերաբերում է նաև Մացցարիին: Նա աշխատասեր է, ով գիտի, թե ինչ է անում, ինչպես պահել իրեն խաղացողների հետ և ընդհանուր ակումբում:

Երկրպագուները միշտ էլ մեծ սպասումով են լցվում Յուվենտուսի հետ խաղերից առաջ, դա նորմալ է: Հատկապես այն դեպքում, որ երկու թիմերն էլ լավ են մեկնարկել: Այդ խաղում մենք պետք է լինեն զգույշ, սակայն ինչպես ֆաները, այնպես էլ ես անհամբեր սպասում ենք այդ խաղին»:

Աղբյուր` Inter Channel
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 891 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz