«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հաստատել է, որ հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի հետ, սակայն չի հայտնել զրույցի մանրամասները:
«Այո, ես իսկապես հանդիպել եմ Ռանյերիին: Մենք զրուցեցինք և պարզաբանեցինք իրավիճակը»,- Մորատիի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ինտերը» վերջին 9 հանդիպումներից 8-ում միավոր չի վաստակել, և իտալական ԶԼՄ-ները միաձայն պնդում են, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը չհաղթահարելու դեպքում Ռանյերին պաշտոնանկ կարվի:
|
Դիտումներ: 851 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 5.0/10 |