Ինտերի նախագահ` Մասսիմո Մորատին հաստատել է Մայկոնի վաճառքը:
Այսօր Վասլույի դեմ խաղից առաջ ներաձուրինեիր հետ հրաժեշտ տվեց բրազիլացի` Ժուլիո Սեզարը, որն տեղափոխվում է ԿՊՌ: Ակումբը նաև լքում է մեկ այլ բրազիլացի` Դուգլաս Մայկոնը, ամենայն հավանականությամբ նա կտեղափոխվի Մանչեստեր Սիթի: Պաշտպանը նույնիսկ չէր հայտավորել Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպմանը:
"Ես նրանց հաջողություն եմ մաղթել: Տխուր է տեսնել, թե ինչպես են նրանք հեռանում, բայց այս պահին նրանք մոտիվացված են:" - ասել է Ինտերի նախագահը:
"Ինտերը միշտ կմնա տուն Ժուլիոյի և Մայկոնի համար" - ավելացրել է Մորատտին: