Մասսիմո Մարատտին այսօր ՛՛Սարասի՛՛ գրասենյակի մոտ պատասխանլ է լրագրողների հարցերին՝ կապված երեկ սեփական հարկի տակ Ռոմայից կրած պարտության հետ:
Ի՞նչը երեկ սխալ ընթացավ.
՛՛Սա շատ երիտասարդ թիմ է, բազմաթիվ նոր խաղացողներով, ովքեր դեռ չեն գտել իրենց մարզավիճակը: Այս խմբից ակնհայտորեն շատ հույսեր կան, բայց այսպիսի բաներ կարող են տեղի ունենալ: Այս փորձը պետք է ծառայի այն բանին, որ մարզիչը, ինչպես նաև մենք բոլորս տեսնենք, թե որտեղ պետք է բարելավենք: Սա, իհարկե, բացասական է, բայց մենք պետք է սովորենք դրանից՛՛:
Թեև մեկ պարտությունը չի կարող աղավաղել այն լավ աշխատանքը, որն Ինտերը կատարել է մինչ այժմ.
՛՛Բացարձակապես չի կարող: Մեր ներուժը՝ ինչպես անհատների, այնպես էլ ընդհանուր թիմի, դեռևս շատ իրական է: Պետք է ուղղակի այդ ամենը կարողանանք վերածել լավ ելույթների: Դա ինչ որ հեշտ բան չէ, որը կարելի է միանգամից իրականացնել՛՛:
Դուք համաձա՞յն եք Ստրամաչչիոնիի հետ, որ երեկ խնդիրն ավելի շատ հոգեբանական էր, քան տեխնիկական.
՛՛Այո, կարծում եմ, որ սա ավելի շատ հոգեբանական էր, քան տեխնիկական: կարծում եմ, որ դա այն ջանքերի հետևանքով էր, որ տղաները ներդրեցին հինգշաբթի օրվա կատաղի խաղում: Մենք ստիպված էինք պատրաստվել երկու օրվա ընթացքում, ինչպես նաև այն տղաները, ովքեր դեռ չեն օգտագործվել խաղերում, պետք է միշտ ամբողջական թիմի պես լինեն: Եթե այլ խնդիրներ կան, ապա մարզիչը պետք է քայլեր ձեռնարկի դրանք լուծելու համար՛՛:
Արդյոք մի փոքր չե՞ք զղջում, որ Ջամպաոլո Պացցինին հետ-տրիկի հեղինակ դարձավ.
՛՛Ոչ, իհարկե ոչ: Պետք է ասեմ, որ ես կնախընտրեի, որ նա դա ավելի շատ մեզ համար աներ, քան նրանց՛՛:
inter.it
|
Դիտումներ: 947 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/2 |