Գլխավոր էջ » 2013 Հոկտեմբեր 16 » Մորատտի - Թոհիր գործարքի մանրամասները
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
04:03 Մորատտի - Թոհիր գործարքի մանրամասները |
Այսօր F.C. Internazionale Milano S.p.A.-ն (Ինտեր), որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ամբողջությամբ պատկանում էր Մասսիմո Մորատտիին, պայմանագիր է կնքել International Sports Capital ("ISC”)-ի հետ, որը հանդիսանում է Էրիկ Թոհիրի, Ռոսան Ռոեսլանի և Հանդի Սոետեջոյի սեփականությունը: Մասսիմո Մորատտին Ինտերի բաժնետոմերի 70%-ը վաճառեց այս երեք ինդոնեզացի գործարարներին: Էրիկ Թոհիրը, Ռոսան Ռոեսլանին, Հանդի Սոետեջոն և Մորատտի ընտանիքը այսուհետ կաշխատեն միասին, ակումբին ավելի լավ ապագա ապահովելու համար: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, սակայն չի հայտնում, թե որքան գումարով է Թոհիրը ձեռք բերել բաժնետոմսերի 70%-ը: Որոշ աղբյուրների համաձայն, ինդոնեզացի գործարար Էրիկ Թոհիրը վճարեց 375 մլն եվրո Ինտերի ակցիաների վերահսկիչ փաթեթի համար: ''Այսօր յուրահատուկ օր է իմ կյանքում, այո ես բիզնեսմեն եմ, բայց առաջին հերթին սպորտի մեծ երկրպագու եմ: Ցանկանում եմ հնարավորինս շուտ անցնել աշխատանքի և տալ թիմին միջազգային փորձ'', - ասել է Թոհիրը: Նշենք, որ առաջ թիմը ամբողջությամբ պատկանում էր Մասսիմո Մորատիին, և նա կարող է պահպանել իր տեղը որպես ակումբի նախագահ:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com