Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 25 » Մորատտին խոսել է Ինտերի նախկին և այժմյա մարզչի մասին
05:00
Մորատտին խոսել է Ինտերի նախկին և այժմյա մարզչի մասին

Մասսիմո Մորատտին այսօր կրկին խոսեց Սարասի գրասենյակից դուրս ելնելուց:

-Արդյո՞ք Անդրեա Ստրամաչչիոնիի ժամանակը պաշտոնապես ավարտվեց Ինտերում:
«Կարծում եմ, եթե դուք այցելելեք Ինտերի պաշտոնական կայք, դուք տեսել եք, որ դա պաշտոնական է»:

-Արդյո՞ք սա եղել է ամենադժվարին հեռացումներից մեկը Ձեր պաշտոնավարման ընթացքում:
«Նրանք երբեք գեղեցիկ չեն, բայց եկեք ասենք այն, ինչ պետք է: Իսկ հիմա, այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ մենք ունենանք շատ լավ մրցաշրջան, եւ ես մտածեցի, որ մենք պետք է ունենանք փորձառու մարզիչ, ինչպիսին Մացցարին է: Դա չի նվազեցնում այն փաստը, որ մենք ընդունում ենք Ստրամաչչիոնիին, որպես տաղանդավոր մարզիչ, նա ունի լավ հեռանկար, եւ ես վստահ եմ, որ նա պետք է դառնա լավագույն մարզիչներից մեկը Իտալիայում »:

-Դուք խոսելե՞ք Ստրամաչչիոնիի հետ:
«Այո, ես խոսել եմ նրա հետ ամբողջ շաբաթվա ընթացքում: Չեմ կարծում, որ սա այդ դեպքերից է:»

-Արդյո՞ք նա հասկացավ, որ որոշումը հիմնված էր այն փաստի վրա, որ թիմը կրել է շատ պարտություններ.
«Պատճառները կարող են նույնիսկ երաշխավորել Ստրամաչչիոնիի պրոֆեսիոնալիզմը, քանի որ գուցե նա անբախտ էր, բայց այս պահին անգամ, նա կարող է գտնել իրեն ավելի հեշտ վայրում, քան Ինտերում է: Այս տարի ինչ նա ունեցավ կօգնի իրեն անել դա: Եկող մրցաշրջանը հեշտ չի լինի, որովհետեւ մենք պետք է ցույց տանք, որ մենք շատ լավն ենք, ինչպես նաեւ ունենք մի քիչ ավելի բախտ ».

- Վալտեր Մացցարին փորձառու և անվախ մարզիչ է:
«Այո, որոշում կայացնելիս մեծ ուշադրություն ենք դարձրել այդ փաստի վրա».

-Ի՞նչ եք ակնկալում Ինտերից այս մրցաշրջանում: Արդյո՞ք սա կլինի վերադարձի տարի:
«Մենք ակնկալում ենք անել լավագույնը ամեն տարի: Հիմա եկեք հետևենք, թե ինչ է կատարվելու տրանսֆերային շուկայում: Մենք կխոսենք այդ մասին գլխավոր մարզչի հետ, եւ կհասկանանք, թե ինչ անելիքներ ունենք եւ միայն հետո կունենանք մեր ակնկալիքները, հիմնվելով այն փաստի վրա, թե որքան լավն է մեր թիմը»:

-Այնպիսով, երկրպագուները պետք չէ՞ անհանգստանան, քանի որ Դուք ուզում եք կառուցել Ինտեր, որը կհաղթի մրցանակներ:
«Մենք վատ չէինք սկսել այս մրցաշրջանը, դա այն Ինտերն էր, որը ի վիճակի էր հաղթել, բայց մենք ունցանք մի շարք անհաջողություններ, ինչպիսին են վնասվածքները, և դա նշանակում է, որ մենք այդքան էլ լավ չէինք արել մեր գործը: Մենք իհարկե կփորձենք վերակառուցել ամեն ինչ, որպեսզի ունենանք ամուր նպատակներ »:

-Եվ վերջում, ի՞նչ տեղեկություններ են տարածվել վերջին օրերին, որ դուք ցանկանում եք վաճառել Ինտերը:
«Ոչ, չկա այդպիսի բան»:

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 922 | Ավելացրեց: Tigran | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz