Գաղտնիք չէ, որ Յուտո Նագատոմոն Appiano Gentile-ի լավ տրամադրություն ապահովողն է: Նույնիսկ Կասսանոն, ով նոր է միացել Ինտերին, խոստովանել է, որ հատուկ վերաբերմունք ունի Նագատոմոյի նկատմամբ, ինչպես մեծ պրոֆեսիոնոլի և իհարկե, զվարճանալու և ծիծաղելու իդեալական ընկերոջ: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է Ինտերի խաղացողների ջերմ հարաբերությունները և անմիջականությունը, նրանք շարունակում են կատակել: Այս անգամ Ուեսլի Սնեյդերն է Twitter-ի իր էջում տեղադրել մի տեսանյութ, որտեղ Նագատոմոն գովազդում է ճապոնական ինչ որ դեսերտ: Շատ զվարճալի գովազդ է ստացվել, Նագատոմոն պարող դրպոցականների հետ և թմբուկը ձեռքին: Ավելացնելու ոչինչ չկա, սա մեր Յուտոն է, ում կողքին շատ դժվար է պահպանել դեմքի լուրջ արտահայտություն: Բրավո, Յուտո!!!