Այսօր Յուտո Նագատոմոն ստիպված եղավ խաղի երկրորդ խաղակեսն անցկացնել հանդերձարանում, քանի որ հեռացվեց խաղադաշտից, նա չի կարողանա մասնակցել Ա Սերիայի հաջորդ երկու հանդիպումներին: Խաղից հետո Յուտոն մեկնաբանել է իր այս հեռացումը. ''Երկրորդ դեղինն էր, պարզ է, որ ես երբեք չէի ցանկանում դիպչել գնդակին ձեռքով, դա ձեռքի ռեֆլեքսային շարժում էր: Ես դիպա գնդակին և մրցավարն ասաց, որ դա խախտում էր: Ես շատ հիասթափված էի, բայց կարևորը թիմի հաղթանակն էր, որի համար շնորհակալ եմ թիմակիցներիս: Սա իմ պրոֆեսսիոնալ կարիերայի ընթացքում առաջին հեռացումն էր խաղադաշտից: Ես ցավում եմ, որ դա եղավ դերբիի ժամանակ'': inter.it
|
Դիտումներ: 917 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/15 |