Այն բանից հետո, երբ "Նապոլիին" հաջողվեց "Ինտերից" գնել Գորան Պանդևի տրանսվերը, այժմ Նեապոլիտանցիների ղեկավարությունը ցանկանում է գնել միլանյան "Ինտերի"
մեկ ուրիշ հարձակվողի ՝ Դիգո Ֆոռլանին:
Նապոլին ցանկանում է Ուրուգվայցի հարձակվուղին ձեռք բերել հենց այն նույն ճանապարհով, որով ձեռք էր բերել Գորան Պանդևին: Ֆոռլանը առաջին տարում հանդես կգա վարձավճարով, իսկ մրձաշրջանի ավարտից հետո վերջնական կգնվի նրա ամբողջական տրանսվերը: Որոշ ժամանակ առաջ "Ինտերը" ցանկանում էր 33-ամյա հարձակվողին վաճառել "Ատլետիկո Մինեյրոին", սակայն, ակումբը իվիճակի չէր բավարարել ֆուտբոլիստի պահանջները: