Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 19 » Նախագահը Անյելիի հումորի զգացումի մասին
01:12
Նախագահը Անյելիի հումորի զգացումի մասին

Յուվենտուսի նախագահ Անդրեա Անյելին Facebook-ի իր էջում մեկնաբանել է Ինտերի վաճառքը ինդոնեզացի գործարար Էրիկ Տոհիրին հետևյալ կերպ.

«Այժմ Ինդոնեզիայի մայրաքաղաքը վստահաբար կարելի է կոչել «Ջակարտոն»»:

Մասիմո Մորատտին բարձր է գնահատել Անյելիի հումորի զգացումը:

Պարոն Մորատտի, դուք ծիծաղով եք արձագանքել «Ջակարտոնի» վերաբերյալ հումորին: Ճիշտ ե՞ք համարում նման արձագանքը այդպիսի ռեպլիկին.

«Այո, քանի որ ես ստացել եմ դա հաղորդագրության միջոցով, որը բացի դրանից պարունակում էր նաև ջերմ խոսքեր իմ և ակումբի հասցեին: Այնպես որ, դա ուղղակի հումոր էր, որը, ես կարծում էի, դրանով էլ կավարտվի: Բայց ես արդեն հասկացա, որ այդ միտքը միամտություն էր, երբ այն հայտնվեց ամենուր: Համենայնդեպս, առաջարկում եմ ավարտել հենց դրա վրա»:

Նշանակում է ոչ մի արձագա՞նք.

«Ոչ, ոչ մի: Դա հումոր էր, որը հենց այդտեղ էլ ավարտվեց»:

Նշենք, որ Անյելին «Ջակարտոնով» հիշեցրել է Կալչոպոլին, որից հետո Ինտերը ստացավ 2006 թ.-ի Սկուդետտոն:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 949 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (19.10.2013 16:04) [Материал]
de mer Morattin Agnellii xelqin ho chi yngnelu u kriv sarqi mi hat ankap chstacvac humari hamar

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz