Ռոբերտո Մանչինին հրթական մամլո ասուլիսին նշեց, որ Սամիր Հանդանովիչը ցանկանում է խաղալ ՉԼ-ում, և հաշվի առնելով այն, որ Ինտերը շատ ակտիվորեն փնտրում է նոր դարպասապահ, պարզ է դառնում, որ Հանդանովիչը կհեռանա: Այդ կարծիքին է նաև ֆուտբոլային գործակալ Ջանֆռանկո Չիկկետին:
Gazzetta dello Sport-ի գրում է, որ Ինտերը հետաքրքրված է Ստոկ Սիթիի 27-ամյա դարպասապահ Ասմիր Բեգովիչն է: Բոսնիացու պայմանագրի ժամկետը ավարտվում է 2016թ.-ին, և նրան հնարավոր է ձեռք բերել բավական ցածր գնով ՝ 10 մլն. եվրո:
Չիկկետին Sussidiario-ին տված հարցազրույցում նշել է, որ Հանդանովիչին հնարավոր փոխարինողներից մեկը Պետեր Չեխն է, բայց նրա ծառայություններով հետաքրքրվում են Լիվերպուլն ու Արսենալը, ինչը դժվարեցնում է Ինտերի գործը: Հնարավոր թեկնածուների թվում նշվում է Ռոմերոն, ում Սամպդորիայից կարելի է ձեռք բերել որպես ազատ գործակալ, Կառնեզիսը Ուդինեզեյից և Գիլերմո Օչոյան Մալագայից:
Հիշեցնենք, որ մեքսիկացին վերջին ԱԱ-ի ժամանակ փայլեց իր հիանալի խաղով:
|
Կատեգորիա: Տրանսֆերներ |
Դիտումներ: 1064 |
Ավելացրեց: mihranavagyan24
| - Վարկանիշ -: 0.0/0 |