Ինչպես տեղեկացնում է La Gazzerra Dello Sport-ը, ամենայն հավանականությամբ Ռիկի Ալվարեսը բաց կթողնի Տորինոյի դեմ հանդիպումը: Երեկ Ռիկին չի մարզվել ընդհանուր խմբի հետ, քանի որ առաջվա պես գանգատվում է կոճի հատվածի ցավերից, որն դեռ լիովին չի բուժվել: Ամեն ինչ տանում է նրան, որ Ռիկին կիրակնօրյա խաղը բաց կթողնի:
Երեկ բժիշկները թույլ են տվել Ջոնատանին խաղալ հաջորդ խաղում և ամենայն հավանականությամբ բրազիլացին առաջին րոպեներից կլինի խաղադաշտում Տորինոյի դեմ:
Ինչպես արդեն հայտնի է Վալտեր Սամուելը ապաքինվել է վնասվածքից և ընկերական խաղում հասցրել է գոլ խփել: Ինչես տեղեկացնում է Sky-ի թղթակից Անդրեա Պավենտին, արգենտինացի պաշտպանը կարող է առաջին րոպեներից օգնել իր թիմին: Մացցարին կարող է հանգստի հնարավորություն տալ Ռանոկիային: Սամուելի հետ կենտրոնում կլինեն Կամպանյարոն և Ժուանը: