21:43 Նորություններ լազարեթից միլանյան դերբիից առաջ |
Հավաքականների հանդիպումները արդեն ավարտվել են և վատ նորություններ կան Ինտերի համար կիրակի օրը կայանալիք միլանյան դերբիից առաջ: Ներաձուրրիների պաշտպան Ժուաո Միրանդան վնասվածք է ստացել երեկ Բրազիլիա-ԱՄՆ ընկերական հանդիպմաան ժամանակ: Ֆուտբոլիստը վնասել էր ծունկը հանդիպման 16-րդ րոպեին Ալտիդորի հետ բախման ժամանակ: Բժշկական օգնություն ստանալուց հետո, Ինտերի 25 համարը ստիպած է եղել լքել խաղադաշտը խաղի 22-րդ րոոպեին: Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, Միրանդան պետք է ժամանի Միլան այս երեկո, իսկ վաղը առավոտյան կանցնի բուժզննում: Նույն պարբերականի հաղորդմամբ Ինտերը հույսեր է պահպանում պաշտպանի համար: Ինտերի բժշկական շտաբի ղեկավար Պյերո Վոլպին կապ է հաստատել իր գործընկերի հետ Բրազիլիայից և տեղեկացել վնասվածքի լրջությանը: Հավանականությունը մեծ է տեսնել 31-ամյա պաշտպանին կիրակի օրը մեկնարկային կազմում: Ինչ վերաբերվում է Ինտերի մեկ այլ ֆուտբոլիստի, ում մասնակցությունը հարցականի տակ էր միլանյան դերբիին, Mediaset-ը հաղորդում է, որ Մաուրո Իկարդին հավանաբար կլինի մեկնարկային կազմում: Արգենտինացին այսօր լիովին մարզվել է թիմի հետ և 4 օր հետո պետք է պատրաստ լինի խաղին: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com