Թուրք մրցավար Ջունեյթ Ջակիրը կկատարի "Օ. Մարսել" - "Ինտեր" խաղի գլխավոր մրցավարի պարտականությունները: ՈւԵՖԱ-ի 2011/12 Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի այս խաղը տեղի կունենա փետրվարի 22-ին Մարսելի "Վելոդրոմե" մարզադաշտում, սկիզբը Երևանի ժամանակով 23:45-ին:
Ջակիրի համար սա կլինի 2-րդ խաղը Ներաձուրրիի մասնակցությամբ, "Բ. Վերդեր" - "Ինտեր" խաղից հետո /ՈՒՉԼ 2010/2011 , 3 - 0/:
Նրան կօգնեն Բահութին Գյուրանը և Թարիկ Օնգյունը, իսկ Տոլգա Օզկուլֆան կլինի չորրորդ պաշտոնյան: Հուսեյն Գոչեկը և Բյուլենտ Իյլդիրիմը կլինեն լրացուցիչ օգնականները: