Այսօր "Չեզենայի" դեմ խաղում Ժոել Օբին խփեց իր առաջին գնդակը Ա Սերիայում և առաջինը Ներաձուրրիի մարզաշապիկով.
"Ես երջանիկ եմ այս գոլի համար: Ես վերջապես արեցի դա այսքան խաղերից հետո, չնայած որ դա կիսով չափ ինքնագոլ էր: Ես նվիրում եմ սա իմ ընտանիքին և իմ ընկերներին, ում սիրում եմ և ովքեր միշտ աջակցում են ինձ",- ասել է Օբին Inter Channel-ի լրագրողներին:
"Սա նաև ողջ թիմի համար էր լավ ելույթ, քանի որ այսօր արդյունք տեսանք, որը շատ կարևոր է մրցաշարային աղյուսակի համար: Այսօր ես լավ աշխատում էի նաև պաշտպանությունում, քանի որ դա նույնպես իմ պարտականությունների մեջ էր մտնում: Մենք կարողանում ենք լավ գործի դնել Ստրամաչիոնիի խաղային մեթոդները և ինձ դուր է գալիս իմ դիրքը: Ես շատ ազատություն ունեմ, կարող եմ գործել և հարձակման գծում և պաշտպանությունում":
|
Դիտումներ: 900 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.5/19 |