Օսվալդոն մերժել է բոլոր առաջարկները: Ինչպես հաղորդում է Sky-ը, Ռոմայի հարձակվողը օրերս մերժել է Գերմանիայից ստացված առաջարկը, մասնավորապես Վոլֆսբուրգի առաջարկը: Գերմանական ակումբը ջիալորոսսիին առաջարկել է 20 միլլիոն հարձակվողի դիմաց և տարեկան 2,8 միլլիոն եվրո աշխատավարձ: Իտալո-արգենտինացին արդեն մերժել է առաջարկը, ինչպես նաև մերժել է Զենիթի և Սաութհեմպտոնի առաջարկները, նա ցանկանում է մնալ Իտալիայում: Ինտեր տեղափոխվելու տարբերակը նրան դուր է գալիս, սակայն այս պահին գործարքի գինը ներաձուրրիին հարմար չէ: Ամեն ինչ ավելի կհստակեցվի մի քանի շաբաթից: