Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի "Ինտեր" - "Օլ. Մարսել" խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Լիսաբոնից պորտուգալացի մրցավար Պեդրո Օլիվեյրա Ալվեշ Գարսիա Պրոենսան: Հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը` մարտի 13-ին, "Ջուզեպպե Մեացցա" մարզադաշտում, մեկնարկը Երևանի ժամանակով 23:45:
Նշենք նաև, որ սա կլինի Պրոենսայի չորրորդ հանդիպումը "Ինտերի" մասնակցությամբ: Նա դատել է Ներաձուրրիի մասնակցությամբ հետևյալ խաղերը`
"Բավարիա" -"Ինտեր" 2 - 3 /15 մարտ, 2011/ "Ինտեր" - "Տվենտե" 2 - 2 /14 սեպտեմբեր 2010/ Նա նաև հանդես է եկել որպես չորրորդ պաշտոնյա ՈւԵՖԱ-ի Գավաթի "Մարսել" - "Ինտեր" հանդիպման ժամանակ / մրցաշրջան 2003/2004/:
Պրոենսային կօգնեն Բերտինո Կունիա Միրանդան և Ռիկարդո Խորխե Ֆերրեիրա Սանտոսը, իսկ չորրորդ մրցավարը կլինի Սանտոս Կապելան: Իսկ լրացուցիչ օգնականներ կլինեն Մանուել Խորխե Նեվես Մորեյրա Դե Սոուսան և Դուրանտե Նունո Պերեյրա Գոմեսը:
|
Դիտումներ: 810 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.5/21 |