Հոլանդիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կիսվել է Անգլիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպումից ունեցած սպասելիքներով:
«Ինձ համար Անգլիայի հավաքականի հետ ընկերական խաղը հիանալի առիթ է կարողություններս ցույց տալու համար: Դա ամենևին չի նշանակում, որ ես ցանկանում եմ հեռանալ «Ինտերից», պարզապես այդ հանդիպմանը շատ ակումբների գործակալներ կհետևեն:
Ես դժգոհ էի մնացել, երբ «Նապոլիի» դեմ խաղում ինձ փոխարինեցին: Սակայն ոչինչ անել չես կարող: Թիմն ամեն ինչ անում է, որպեսզի ընդհատի այս անհաջողությունների շարքը: Մարզիչը նույնպես անում է ամեն ինչ իր ուժերի սահմաններում: Հուսով եմ` մենք կհաղթահարենք այս անհաջող հատվածը»,- Սնեյդերի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:
Ավելացնենք, որ Անգլիայի և Հոլանդիայի միջև հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը` ուղիղ կեսգիշերին:
|
Դիտումներ: 976 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 5.0/12 |