Գլխավոր էջ » 2012 Մայիս 20 » Ուեսլի Սնեյդեր:"Ստրամաչիոնին լավագույնն է"
20:33 Ուեսլի Սնեյդեր:"Ստրամաչիոնին լավագույնն է" | Ուեսլի ՍՆեյդերը հարցազրույց է տվել NOS հոլանդական ինտերնետային կայքին: Դուք վերջապես լավ թիմում ե՞ք: "Ինչ ի նկատի ունեք" Դե, անցած մրցաշրջանում Ինտերի գործերը լավ չէին ընթանում... "Բայց դա չի նշանակում, որ Ինտերը վատ ակումբ է: Ամեն դեպքում ես երջանիկ եմ լինել այստեղ(հավաքականում): Այստեղ ամեն ինչ այլ կե՞րպ է: "Իհարկե, այստեղ այլ կերպ է: Նայեք մեր մարզումները և կտեսնեք թե իչքանով են տարբերվում: Նայեք Ինտերին, ես չեմ ասում, որ այնտեղ մարզումները ինտեսիվ չեն, բայց մենք ուշադրություն ենք դարձնում ուրիշ ասպեկտների: Կարող եմ ասել, որ նոր մարզչի հետ գործերը ավելի լավ են ընթանում: Մենք լավացրեցինք մեր խաղը գնդակով: Բայց կարող էր ավելի վատ լինել... "Ոչ',ոչ', կան պահեր, որ դրանցից վատ չեն լինում" Այդ ի՞նչ պատմություն էր Ձեր վնասվածքի հետ կապված: "Ոչ, ես վնասվածք չունեի: Ես այստեղ չէի գտնվի եթե վնասվածք ունենայի" Բայց դուք չխաղացիք Լացիոյի հետ... "Ոչ, դա մենք միասին ենք որոշել, ուշադրություն դարձնելով Եվրոյին: Ես մի փոքր ցավեր ունեի: Դա այդքան ել տարօրինակ չէ, երբ երկար ժամանակ չես խաղում, իսկ հետո արդեն ծանրաբեռնվում է մկանները, երեք խաղ շաբաթվա մեջ խաղալով: Ակումբը պետք է որոշեր, ինձ հանգիստ տար կամ Հռոմում խաղադաշտ դուրս բերեր, փաստացի շատ քիչ բան կար, որի համար կարելի էր պայքարել" Բայդ դուք հնարավորություն ունեիք գրավելու երրորդ հորիզոնականը: "Այո, բայց հավատալ այդ ամենին, նույնն է, ինչ հավատալ հեքիաթի" Ապա դուրս է գալիս, որ Ձեր գլխավոր նպատակը Եվրո՞ն էր: "Իմ գլխավոր նպատակը եղել է միշտ պատրաստ լինել խաղալ Ինտերի կազմում մինչև վերջին խաղը: Ես պատրաստվել է յոթ խաղերի, որոնց հաղթանակի դեպքում կհայտնվեինք Չեմպիոնների Լիգայում, չնայած նրանվ, որ դա զարմանալի կթվար այսպիսի մրցաշրջանում: Մեզ մոտ ամեն ինչ կարգին էր ընթանում մինչ Պարմայի խաղը, որտեղ մենք կորցրեցինք բոլոր հույսերը: Ես ցանկանում էի հաղթել դերբիում, որից հետո իմ նպատակը Եվրոն էր: Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա" Ակումբում համաձայնվեցի՞ն այդ ամենի հետ: Այնպիսի տպավորություն է, որ այդ ամենը Դուք ինքներդ եք որոշել: "Նորից եմ կրկնում, այդ որոշումը ես ընդունել եմ ակումբի հետ միասին: Ես խոսել եմ Մորատտիի և Ստրամաչիոնիի հետ, և ամեն ինչ կարգին է: Հիմա ե սպատրաստ եմ 100%-ով" Բարի գալուստ լավ թիմ: "Շնորհակալություն.." |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|