Сalcioscommesse-ն շարունակվում է, համենայն դեպս, մասնակիորեն Անդրեա Ռանոկկիայի համար: Ինչպես հայտնում էին մի քանի թերթեր, պաշտպանը կարող է երկար ժամանակով որակազրկվել այն բանի համար, որ չի հայտնել տեղի ունեցով հանցագործությունների մասին: Տեղի ունեցած շատ իրադարձություններ ցույց են տալիս, որ 2008 թվականի Բարիի հանդերձարանը անկառավարելի էր: Փորձագետների մոտ կասկած է առաջացնում Ռանոկկիայի համար վկայությունների մեջ ամհա,աձայնությունը և այն փաստը, որ նրան հրավիրել են ազգային հավաքական, դեռ ոչինչ չի նշանակում: FcInterNews-ը դիմել է Իտալիայի սպորտային իրավունքի առաջատար մասնագետներից մեկին` Գուիդո Վալորիին, այս հարցի շուրջ նրա կարծին իմանալու համար. Փաստաբան, ինչպիսի՞ն է Անդրեա Ռանոկկիայի իրավական դրությունը: Տարածված վերջին լուրերն արդյո՞ք վստահության արժանի են. ''Ես կասեի, որ դեռ շատ վաղ է այդ մասին խոսելը: Չնայած այն ամենին, ինչ խոսում են լրագրողները, մենք ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չենք տեսնում, չի կարելի ինչ որ բան ենթադրել կամ մտածել: Ցանկալի է տեսնել կոնկրետ ապացույցներ, որևէ ռիսկի մասին խոսելուց առաջ, և առավել ևս որակազրկման մասին: Բանն այն է, որ դա կարող է պարզապես Բարիի այլ խաղացողների գործի հետաքննության մի մասը լինել, ինչի մասին խոսում են հայտարարությունները: Հարգելով այդ տեղեկությունը տարածած թերթին, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ ե հակասություններ եմ տեսնում` մեկ նա վերցրել է գումարը, մեկ նա չի ցանկացել վերցնել այն, մեկ նա դրանք ինչ որ մեկին է տվել'':
Կարելի է միայն ենթադրել, թե թերթն ինչպես է ձեռք բերել այդպիսի տեղեկատվություն քննչական բաժնից. ''Այդպիսի նյութեր տպագրվում են, քանի որ դրանք վայելում են սպառողների պահանջարկը: Այդպիսի հոդվածները մնում են պատմություններ, քանի որ երբ մարդ ինչ որ ման է ասում կամ փաստարկներ է բերում` դա բավական չէ: Հայտարարությունները հիմք չեն հանդիսանում, քանի որ խասացողները պարտադիր չէ, որ ճշմարտությունն ասի: Այնպես որ, ես բոլորին կոչ եմ անում ուշադիր լինել, քանի որ մենք ոչինչ չգիտենք, իսկ այդ հայտարարությունները հակասական են: Ես չեմ կարող ասել, որ դրանք անհիմն են, բայց այդ ժամանակ տղայն այն տարիքում էր, որեւմ ֆուտբոլիստներին չեն ընդգրկում որոշակի մեխանիզմների և սխեմաների մեջ'': Այս նորությունը հայտնվեց հենց այն օրը, երբ Ռանոկկիային հրավիրեցին ազգային հավաքական... ''Այդպիսի տեղեկությունները հետաքրքրություն են առաջացնում որոշակի ժամանակահատվածում, ինչպես, օրինակ երբ խաղեր չկան: Կրկնում եմ, ես չեմ ասում, որ նորությունը վստահելի է: Ես հարգում եմ ցանկացած լրագրողի և չեմ ցանկանում ասել, որ նրանց չեմ վստահում, բայց այն, ինչ ես կարդացի, ինձ չհամոզեց: Հնարավոր է, որ այդ հանդերձարանում գործերն իրականացնում էին ավելի փորձառու խաղացողները, իսկ Ռանոկկիան`ինչպես բոլոր երիտասարդները, տեղյակ չէր, թե ինչ է կատարվում, քանի որ, երբ պայմանավորված խաղեր են անցկացվում, աշխատում են ընդգրկել որքան հնարավոր է քիչ մարդկանց, քանի որ այդ հանցագարծության համար ֆուտբոլիստները մեծ ռիսկի են գնում'': fcinternews.it
|
Դիտումներ: 829 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/10 |