Իտալական շատ ակումբներ են հետաքրքրված Պացցինիի ծառայություններով, բայց իրականությունն այն է, որ Ինտերը չի կարող երկար սպասել իրական գնորդի և հարձակվողին փոխանակեելը ավելի իրատեսական է դառնում: Սակայն մինչ այժմ դեռ պարզ չէ, թե վերջապես Պացցինին ում կբերի Ինտեր՝ Կասսանոյին, Գարգանոյին, թե Կվալյարելլային:
Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ Ինտերը բանակցելու երկու տարբերակ ունի՝ Միլանի և Նապոլիի հետ: Իսկ Յուվե տեղափոխվելը ամենաանհավանական տարբերակն է: Ինտերը ամեն կերպ ցանկանում է նրան ուղղարկել Նապոլի, սակայն Պացցինին Բրանկային և Աուսիլյոյին հստակ տեղեկացրել է.
՛՛Իմ ճակատագիրը կորոշվի միայն տրանսֆերային շուկայի վերջում: Ես սպասում եմ լավագույն լուծմանը՛՛:
Դա նշանակում է նաև, որ Ինտերը կքննարկի Գարգանոյի հետ փոխանակման տարբերակը, քանի որ Գարգանոյին իր թիմում ցանկանում է տեսնել առաջին հերթին Ստրամաչչիոնին:
Սակայն կա նաև Միլանի տարբերակը: Ադրիանո Գալիանին պաշտոնապես առաջարկել է Պացցինիին ձեռք բերել վարձավճարով, սակայն Ինտերի պատասխանը բացասական է: Այդ իսկ պատճառով Կասսանոյի հետ փոխանակման գաղափարը ավելի իրատեսական է:
Այս մասին տեղեկացնում է իտալական մեկ այլ պարբերական՝ Sky Sport 24-ը: Կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն Ինտերի ղեկավարությունը լուրջ բանակցություններ է վարում Միլանի հետ և կարող է իրականացնել երկու գործարք՝ կամ Պացցինիի և Կասսանոյի պարզ փոխանակում, կամ Ինտերը ձեռք կբերի Կասսանոյին վարձավճարով, իսկ Պացցինիին կփոխանակի Գարգանոյի հետ:
Մի խոսքով, Բրանկան ամեն դեպքում որոշել է Կասսանոյին բերել Ինտեր: Դրան նպաստում են նաև Կասսանոյի լավ հարաբերությունները Ստրամաչչիոնիի հետ, ինչը անցած շաբաթ հաստատեց նաև մարզիչը:
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 853 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.1/23 |