Վերջերս մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, թե Ինտերի 30-ամյան հարձակվողը կարող է վերադառնալ հայրենիք, թեև նա նոր է Ջենովայի մարզաշապիկը փոխել Ինտերի մարզաշապիկով:
Ռոդրիգո Պալասիոն ինքն էլ խոստովանել է, որ երբեք չի դադարում մտածել իր սիրելի ակումբի մասին:
՛՛Վաղ, թե ուշ ես կվերադառնամ Բոկա: Սակայն դեռևս շատ շուտ է այդ մասին խոսելը, թեև ես չեմ զարմանում, որ այդպիսի տեղեկություններ են հայտնվում ժամանակ առ ժամանակ՛՛:
Ուրախ եմ, որ ինձ հրավիրել են հավաքական, ինձ դուր է գալիս նոր թիմը և ես ցանկանում եմ հանդես գալ աշխարհի առաջնությունում՛՛:
|
Դիտումներ: 842 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/17 |