Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 12 » Պալասիոն և Ալվարեսը պատրաստ են վերադառնալ
17:27
Պալասիոն և Ալվարեսը պատրաստ են վերադառնալ

Միջազգային խաղերի հետ կապված այս դադարը շատ օգտակար է Ինտերի համար, առաջնությունում և Եվրա Լիգայում չորս անընդմեջ հաղթանակներից հետո: Դադարը կօգնի վերականգնել թիմի ուժերը, հատկապես վերջին լարված խաղից հետո:  

Դադարից հետո Անդրեա Ստրամաչչիոնին խաղադաշտ կվերադարձնի Պալասիոյին, ով այս մրցաշրջանում Ա Սերիայում գրեթե չի խաղացել, միայն փոխարինման է դուրս եկել Ռոմայի և Միլանի դեմ խաղերի վերջում: Բայց այժմ Ռոդրիգոն հարյուր տոկոսով պատրաստ է խաղադաշտ դուրս գալ և կարող է դառնալ Ինտերի հարձակման գաղտնի զենքը:

Պատրաստ է վերադառնալ նաև Ռիկարդո Ալվարեսը,ով նոր էր ապաքինվել վնասվածքից, սակայն մկանային գերհոգնածության պատճառով չկարողացավ մասնակցել դերբիին: Մի քանի առանձին վերականգնողական մարզումներ անցկացնելուց հետո նա միացել է ընդհանուր մարզումներին և լիովին պատրաստ կրկին խաղադաշտ դուրս գալուն:

Այս երկու խաղացողների վերադարձը Ինտերի համար օգտակար է, հատկապես, Ուեսլի Սնեյդերի բացակայության պայմաններում: Հիշեցնենք, որ նա ակումբի ղեկավարության համաձայնությամբ, այժմ գտնվում է ԱՄՆ-ում և հատուկ թերապիա է ստանում: Gazzetta dello Sport-ի կարծիքով ամեն ինչ արվում է, որպիսի Սնեյդերը կարողանան վերադառնալ մինչ Յուվենտուսի դեմ խաղը, որը կկայանա նոյեմբերի 3-ին:

fcinternews.it

Դիտումներ: 915 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/9
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Hako   (13.10.2012 15:26) [Материал]
jaan shat lava husov enq el vnasvacqner chenq unena timum u ksharunakenq mer haxtarshav@

3 ashxen91   (13.10.2012 01:16) [Материал]
shat lava, mnuma mnacacnery normal het gan, aranc vnasvacqneri

2 tiko11   (12.10.2012 19:44) [Материал]
ha shat lav er esi voncor inadu arac linein i gout mez... lava Palacion mez shata petq dashtum u Alvarezn el.. mnuma Sneidin

1 TELMANINTER   (12.10.2012 17:57) [Материал]
лавааа
v v

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz