Ռոդրիգո Պալասիոն ստիպված կլինի բաց թողնել Ա Սերիայի առաջին հանդիպումը Ինտերի կազմում
և նրա դեբյուտը տեղի չի ունենա Պեսկարայի հետ խաղում: Պատճառն այն է, որ Պալասիոն մեկ խաղով որակազրկվել էր դեռ Ջենովայի կազմում և պետք է բաց թողնի Ա Սերիայի այս խաղը: Այսպիսով Ստրամաչչիոնին չի կարող նրան օգտագործել Ա Սերիայի մեկնարկային շատ կարևոր խաղում: