Գլխավոր էջ » 2013 Մարտ 21 » Պաշտոնական. Հաստատվեց Սամպդորիա - Ինտեր հանդիպման օրը
01:32 Պաշտոնական. Հաստատվեց Սամպդորիա - Ինտեր հանդիպման օրը |
Իտալական Լեգա Կալչոյի նախագահն այսօր հաստատեց Ա Սերիայի 29-րդ տուրի Սամպդորիա - Ինտեր հետաձգված հանդիպման անցկացման օրը` այն տեղի կունենա ապրիլի 3-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: Հիշեցնենք, որ հանդիպումը պետք է տեղի ունենար մարտի 17-ին, սակայն Ջենովայի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով քաղաքի ղեկավարությունը որոշել էր հետաձգել այն: Լեգա Սերիա Ա-ն հաստատել է նաև, որ Ինտեր - Ատալանտա հանդիպումը կանցկացվի ապրիլի 7-ին, 23:45-ին, ապրիլի 6-ի փոխարեն: Իսկ Բոլոնյա - Տորինո հանդիպումը, որ նախատեսված էր ապրիլի 7-ին, տեղափոխվել է ապրիլի 6: Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|