Ինտերի և Ջենովայի միջև երկու ինտենսիվ հանդիպումներից հետո, այժմ արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ Սամուել Լոնգոն, ում նկատմամբ երկու ակումբները համատեղ իրավունքներ ունեին, այժմ ամբողջությամբ պատկանում է Ինտերին: Այսօր պաշտոնապես հայտարարվեց նաև, որ իրականում այժմ հինգ խաղացողներ կան, ովքեր ամբողջությամբ պատկանում են Ինտերին:
Էնրիկո Ալֆոնսո - դարպասապահ, 1988 թվականի ծնված, նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Կրեմոնեզեում, իրավունքները պատկանում էին Ինտերին և Կիևոյին, այժմ պատկանում է Ինտերին.
Ֆրանչեսկո Բարդի - դարպասապահ, 1992 թվականին ծնված, անցած մրցաշրջանն անցկացրել է Լիվորնայում, համատեղ իրավունքները` Ինտեր և Լիվորնո, այժմ պատկանում է Ինտերին.
Սամուել Լոնգո - հարձակվող, 1992 թվականին ծնված, անցած մրցաշրջանն անցկացրել է Ինտերում, համատեղ իրավունքները` Ինտեր և Ջենովա, այժմ Ինտերի խաղացող է.
Ֆելիչե Նատալինյո - պաշտպան, 1992 թվականին ծնված, հունվարից խաղում է Կրոտոնեում, համատեղ իրավունքները` Ինտեր և Ջենովա, այժմ Ինտերի խաղացող է.
Մեմե Բաբա Տիամ - հարձակվող, 1992 թվականին ծնված, անցած մրցաշրջանն անցկացրել է Ավելլինոյում, համատեղ իրավունքները` Ինտեր և Սասուոլո, այժմ պատկանում է Ինտերին:
Պաշտոնապես հայտարարվել է նաև հետևյալ խաղացողների նկատմամբ համատեղ իրավունքներ նորացման մասին.
Էմիլիանո Վիվիանո - Պալերմոյի հետ համատեղ
սեփականություն Լորենցո Տասսի - Բրեշիայի հետ համատեղ սեփականություն Օբիարա Նվանկվո - Պարմայի հետ համատեղ սեփականություն Մարկո Լիվայա - Չեզենայի հետ համատեղ սեփականություն Ռենե Կրին - Բոլոնիայի հետ համատեղ սեփականություն Լորենցո Կրիզետինգ - Պարմայի հետ համատեղ սեփականություն
Ինչպես նաև Յուրայ Կուցկան, ով Ինտերի և Ջենովայի համատեղ սեփականությունն էր, այժմ ամբողջությամբ պատկանում է Ջենովային:
inter.it
|
Դիտումներ: 854 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 4.3/12 |