Ինտերի նոր նախագահ է դարձել Էրիկ Տոհիրը: Այդ մասին որոշում է կայացվել այսօր կայացած տնօրենների խորհրդի նիստում: Ակումբի երկարամյա նախագահ Մասսիմո Մորատտին դարձել է պատվավոր նախագահ: Ակումբի փոխնախագահն է Անջելոմարիո Մորատտին: Տնօրենների խորհրդում ընդգրկված չէ Մասսիմո Մորատտին: Խորհուրդի կազմը հետևյալն է. Էրիկ Տոհիր, Ռոսան Ռոեսլանի, Հանդի Սոետեջո, Թոմաս Շրեվե, Խիոե Ինսենտա, Անջելոմարիո Մորատտի, Ռինալդո Գյելֆի և Ալբերտո Մանցոնետտո: