Գլխավոր էջ » 2013 Ապրիլ 9 » Պաշտոնական. Կասսանոյի բուժզննման արդյունքները
01:08 Պաշտոնական. Կասսանոյի բուժզննման արդյունքները |
Անհավատալի է, բայց փաստ: Ինտերը երկար ժամանակով կորցրեց նաև Անտոնիո Կասանոյին, ինչպես Ռոդրիգո Պալասիոյին: Երեկ Կասսանոն խաղադաշտը լքեց ազդրի վնասվածքով, որը գրեթե նույն վնասվածքն է, ինչ արգենտինացունը: Դա հաստատեցին այսօր օրվա երկրորդ կեսին արված հետազոտությունները: Ինչպես հայտնում է ակումբը. ''Անտոնիո Կասսանոյի վնասվածքի մանրակրկիտ հետազոտությունը ցույց տվեց, որ նրա մոտ ազդրի մկանի երկրորդ կարգի վնասվածք է'': Երկրորդ կարգի վնասվածք նաև Կասսանոյի համար: Այս կարգի վնասվածքների վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 30-40 օր: Անհավատալի է, որ այս պահին Ինտերի հարձակման գիծը կազմում է միայն Թոմմազո Ռոկկին: Հրաշք վերադարձերն գրեթե անհնար են, վնասվածքները լուրջ են և երկար վերականգնման կարիք ունեն: fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | |
|