Սամուել Լոնգոն պաշտոնապես Էսպանյոլի խաղացող է: Այսօր կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարեց Սամուել Լոնգոյին Ինտերից վարձավճարով ձեռք բերելու մասին, վարձավճարը ձևակերպվել է մեկ մրցաշրջանի համար: Լոնգոն բուժզննում է անցել և պաշտոնապես ներկայացվել, որպես ակումբի խաղացող: Նա կրելու է 12 համարի մարզաշապիկը: