Այսօր Ինտերը վերսկսեց մարզումները Պինզոլոյում, ինչպես նաև Nike-ի մարզադաշտում պաշտոնապես ներկայացվեց Ինտերի 2012/13 մրցաշրջանի մարզահագուստը:
Ինտերը և Nike-ը համագործակցում են 14 տարի, ինչը ռեկորդ է համարվում, քանի որ Իտալիայում դեռ ոչ մի տեխնիկական հովանավոր այդքան երկար տարիներ չի համագործակցել որևէ ակումբի հետ:
Ներկայացմանը ներկա էին Ինտերի խաղացողներից` Կոուտինյոն, Ալվարեսը, Պալասիոն, Լոնգոն, Ռոմանոն, Դունկան, Մբայեն, ինչպես նաև Մարկո Ֆասսոնեն, Իվան Կորդոբան, Ռոբերտո Սկարպինին:
Nike-ի ներկայացուցիրչները բացատրեցին նաև հյուրընկալվող մարզաշապիկի կարմիր գույնը, որը ներկայացնում էր Պալասիոն.
"Նախագահ Մորատտին մեզ մի քանի խորհուրդներ տվեց, մենք վերանայեցինք դրանք և ստացանք այս դիզայնը: Մորատտին ցանկանում էր հետ վերադարձնել Միլան քաղաքի գույնը":
Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում Ինտերի նոր մարզահագուստը`
|
Դիտումներ: 1016 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/12 |