Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 30 » Պաշտպանության գիծ: Ով է հեռանում և ով մնում
14:09
Պաշտպանության գիծ: Ով է հեռանում և ով մնում

Inter News-ի լրագրող Ֆրանչեսկո Ֆոնտանան կատարել է վերլուծություն, փորձելով գնահատել պաշտպանական գծի ֆուտբոլիսների հավանական հեռանալը:

 

 

 

Ջոնաթան ( 29 տարեկան, Բրազիլիա):
Շատերի կարծիքով Մարկո Բրանկայի ամենաձախողված տրանսֆերը դա ''նոր Մայկոն''-ի տրանսֆերն էր: Ջոնաթանը անցած տարի Մացցարի գլխավորությամբ մեկ երկու խաղ անցկացրեց, դրանից հետո մինչ օրս նա Լազարեթում է: Ջոնաթանը ամռանը կլքի Ինտերը ազատ գործակալի կարգավիճակով:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 0% :

 

 

Ժուան Ժեսուս ( 23 տարեկան, Բրազիլիա ):

Ժեսուսը դեռևս հեռու է բարձրակարգ խաղ ցույց տալուց: Ֆուտբոլիստը ցանկություն ունի մնալու Ինտերում, սակայն եթե Ինտերը ամռանը պաշտպանության գծում լուրջ համալրումներ ունենա, ապա Ժեսուսը կհռանա: Նրա տրանսֆերը գնահատվում է 10 մլն. եվրո:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 50% :

 

Մարկո Անդրեոլի ( 28 տարեկան , Իտալիա):

Անդրեոլին անկասկած ցանկանում է ավելին շատ խաղային ժամանակ ստանալ: Դեռ անցած ամառ Անդրեոլին ցանկանում էր հեռանալ, սակայն Մացցարին խոստացավ նրան տալ ավելի շատ խաղային ժամանակ: Այդպես էլ ֆուտբոլիստը չստացավ անհրաժեշտ խաղաժամանակ: Անդրեոլին ամռանը կհեռանա այն թիմ, ուր իրեն ավելի շատ խաղալու հնարավորություն կտրվի:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 30% :

 

ՈՒգո Կամպանյառո ( 34 տարեկան, Արգենտինա):

Կամպանյարոյի և Ջոնաթանի իրավիճակները ամբողջովին նույնն են: Ամռանը արգենտինացին կլքի Ինտերը ազատ գործակալի կարգավիճակով:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 0% :

 

Նեմանյա Վիդիչ (33 տարեկան, Սերբիա)

Վիդիչին տրանսֆերը ոչ միայն պաշտպանության գիծը ուժեղացնելու համար էր, այլև կարևոր մարկետինգային նշանակություն ունի: Վիդիչը սկզբնական շրջանում չկարողացավ արդարացնել իրեն և հայտնվեց պահեստայինների նստարանին, սակայն վերջին շաբաթներում ցույց տված հաջող խաղը
հույս է տածում, որ Վիդիչը նորից ցույց կտա իրա լավագույն խաղը:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 100%

 

Դավիդ Սանտոն (24 տարեկան, Իտալիա):

Սանտոնը կարճ ժամանակում կարողացավ դառնալ Ինտերի հիմնական կազմի խաղացող: Ֆուտբոլիստը նաև լավագույններից մեկն է Ա սերիայում:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 100%

 

Դոդո (23 տարեկան , Բրազիլիա)

Դոդոն Ինտերում հանդես է գալիս վարձավճարով: Սկզբնական շրջանում ցույց տված լավ խաղը հետագայում խամրեց: Դոդոն համապատասխանում էր Մացցարիի 3-5-2 տակտիկային, իսկ Մանչինիի խաղային սխեմայում այդպես էլ չի կարողանում հարմարվել;
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 30%

 

Անդրեա Ռանոկիա (27 տարեկան, Իտալիա)

Այստեղ հարցերը քիչ են, Ինտերի ավագը կշարունակի կարիերան Ինտերում:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 100%

 

 

Ֆելիպե (30 տարեկան , Բրազիլիա) :

Պարմայի , Ֆիրորենտինայի ու Ուդինեզեյի նախիկին ֆուտբոլիստի հարցում ևս կարծես թե ամեն ինչ պարզ է: Ֆուտբոլիստը շատ է վնասվածքներ ստանում, մյուս կողմից նա խաղամակարդակով չի համապատասխանում Ինտերին:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 0%

 

Դանիլո Դ՛Ամբրոզիո ( 26 տարեկան , Իտալիա) :

Ամբրոզիոն Ինտերի մեկնարկային կազմի խաղացող է, ու կայուն խաղ է ցույց տալիս և հանդիասնում է Մանչինիի խաղային սխեմայի կարևոր մասնիկը:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 100%

 

Իսաակ Դոնկոր ( 20 տարեկան, Գանա):

Պրիմավերայի առաջատարներից մեկը տեղափոխվելով գլխավոր թիմ այդպես էլ չկարողացավ նորամուտը նշել Ինտերի կազմում: Դոնկորը ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա Ինտերից վարձավճարով:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 10%

 

Յուտո Նագատոմո ( 28 տարեկան , Ճապոնիա): Հավանական է,որ ճապոնացին ևս ամռանը կհեռանա Ինտերից: Ինտերը ցանկանում է նրա տրանսֆերից ստանալ 8-9 մլն. եվրո, մնում է պարզել որևէ թիմ կվճարի այդ գումարը:
Հավանականությունը կարիերան Ինտերում շարունակելու ՝ 30%

 

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1043 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz