Գլխավոր էջ » 2013 Փետրվար 14 » Պերեյրա ՛՛Կլուժի դեմ հանդիպումը յուրահատուկ է ինձ համար՛՛
02:40 Պերեյրա ՛՛Կլուժի դեմ հանդիպումը յուրահատուկ է ինձ համար՛՛ |
Ալվարո Պերեյրան այսօր հնարավորություն կունենա հանդես գալ Եվրոպա Լիգայում, իսկ մրցակիցը կլինի նրա նախկին ակումբներից մեկը`Կլուժը: Ուրուգվայցին մարզչի հետ միասին մասնակցել է խաղից առաջ կայացած մամլո ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին. Ինչպե՞ս եք այս պահին գնահատում ձեր խաղը Ինտերում. ՛՛Ես ինձ այստեղ հիանալի եմ զգում: Ես հանգիստ եմ, հարմարվեցի առանց խնդիրների և այժմ սպասում եմ մարզչի որոշմանը, ամեն ինչ կախված է նրա որոշումից`կխաղամ ես արդյոք այս հանդիպմանը, թե՝ ոչ: Կարևորն այն է, որ ես ամեն ինչ անում եմ թիմին օգտակար լինելու համար՛՛: Ինչպիսի՞ն էին Կլուժում անցկացրած ձեր տարիները. ՛՛Ֆանտաստիկ էին, քանի որ այն իմ առաջին ակումբն էր Եվրոպայում, և ես լավ հիշում եմ Ռումինիայում անցկացրած ամբողջ ժամանակահատվածը: Ես հեռացա այդ երկրից, այնտեղ ես շատ ընկերներ ունեմ, և իհարկե, վաղվա խաղն ինձ համար յուրահատուկ կլինի՛՛: Ինչպե՞ս եք վերաբերվում Դիեգո Լաքսալտին. ՛՛Ես տեսել եմ նրա խաղը Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության ժամանակ, և նա հիանալի էր խաղում: Ես նրան այնքան էլ լավ չեմ ճանաչում, քանի որ նա դեռ նոր է սկսել մարզվել մեզ հետ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նա մեծ ֆուտբոլիս կդառնա՛՛: inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|