Ալվարո Պերեյրան պատրաստ է հեռանալ Ինտերից` ուղղությունը Բրազիլիա: Սպասելով հունիսին մեկնարկող Աշխարհի առաջնությանը, ուրուգվայցին պատրաստ է տեղափոխվել բրազիլական Սան Պաոլո, որն արդեն համաձայնության է եկել Ինտերի հետ: Բացակայում է միայն ստորագրությունը, սակայն կողմերի համաձայնությամբ Պերեյրան կմեկնի Պան Պաոլո մեկ և կես տարի վարձավճարով և հետագա գնման իրավունքով, որը կկազմի 7 միլլիոն եվրո: Ուրուգվայցին կմեկնի Բրազիլիա մոտակա ժամերին: Այս մասին հայտնում է Sky-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցոն: