Բավական երկար ժամանակ Ինտերը բանակցություններ էր վարում Պորտուի հետ Ալվարո Պերեյրային ձեռք բերելու համար: Այսօր վերջապես ակումբները համաձայնության են եկել:
Պորտուգալական ակումբը համաձայն է Պերեյրային բաց թողնել 10 միլլիոնով, գումարած 3.5 միլլիոն բոնուս, որը կախված է խաղացողի անցկացրած խաղերից և Ինտերի նվաճած տիտղոսներից: Այս մասին հայտնում են Gazzetta dello Sport-ը և Sky-ը:
Gazzetta dello Sport-ի տվյալներով ուրուգվայցի ձախ պաշտպանը իր պաշտոնական դեբյուտը Ինտերի կազմում կտոնի սեպտեմբերի 2-ին, Ռոմայի դեմ խաղում, ՛՛Ջուզեպպե Մեացցա՛՛ մարզադաշտում: