Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 5 » Պերիշիչ."11 խաղ, 33 միավոր, գնացինք"
23:59
Պերիշիչ."11 խաղ, 33 միավոր, գնացինք"

Իվան Պերիշիչը խոսել է Ինտերի խաղի և հնարավորությունների մասին` Inter Channel-ին տված հարցազրույցում:

"Առաջին գոլը Էվերի (Բանեգա) հիանալի փոխանցումի արդյունքն էր: Նա ինձ հրաշալի և դժվար փոխանցում կատարեց: Ամենակարևորը, դա հաղթանակն է: Ամբողջ շաբաթվա ընթացքում մենք լավ աշխատել ենք, մարզվել ենք փակ դռների ետևում, իսկ այժմ ունենք արդյունքը: Մենք պետք է շարունակենք նույն կերպ: Մենք հավատում ենք 3-րդ հորիզոնականին և երբեք չենք հանձնվի: Դեռ առջևում 11 հանդիպում ունենք, 33 միավոր և դա բավական է: Մենք պետք է ամեն խաղում խաղանք` ինչպես այսօր, միայն այդ դեպքում կհայտնվենք 3-րդ հորիզոնականում:

Առաջին 25 րոպեները դժվար էին, այնուհետև մենք խփեցինք 2 գոլ, սակայն չբավարարվեցին և առաջ նետվեցինք մինչև վերջ: Մարզիչը ասաց շարունակել նույն կերպ, ինչպես առաջին խաղակեսում: Սա հիանալի մարզում էր մեզ համար: Մարզիչն է որոշում խաղալ 3-4-3 կամ 4-2-3-1 մարտավարությունով:"

 

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 951 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz