Իտալիայի հավաքականի գլխավոր մարզին Չեզար Պրանդելլին այսօր Ինտերի հյուրն էր Centro Sportivo Angelo Moratti -ում և հետևում էր թիմի մարզումներին, իսկ մարզումից հետո պատասխանեց նաև Inter Channel-ի լրագրողների հարցերին.
Պարոն Պրանդելլի', ինչպիսի՞ մթնոլորտի հանդիպեցիք Apiano Gentile-ում.
"Ցրտի հետ մեկտեղ .../ժպտում է/ հիանալի մթնոլորտ էր, խաղացողների կողմից մեծ ոգևորությամբ: Սա այն է, ինչը միշտ պետք է լինի ֆուտբոլային թիմում, և դա այն էր, ինչ ես տեսա այսօր":
Ինչի՞ մասին էիք զրուցում մարզիչ Ստրամաչիոնիի հետ.
"Ես շնորհավորեցի նրան և գովեցի այն , որ նա չի փոխվել և այնպիսին է, ինչպիսին որ կար: Նա էնտուզիազմ և վստահություն է փոխանցում հենց այն պատճառով, որ միշտ մնում է նույնը` հավատարիմ իր սկզբունքներին: Ես իսկապես պետք է նրան իմ ամենաջերմ շնորհավորանքները փոխանցեի":
Ինտերը նաև շատ խաղացողներ ունի, որոնք ընդգրկված են երիտասարդական հավաքականներում: Որքանո՞վ է դա Ձեզ համար կարևոր.
"Երիտասարդ խաղացողներով ապահովելը կարևոր ոլորտ է, բայց հատկապես այն թիմերին եմ գնահատում, որոնց հաջողվում է ձևավորել, կազմակերպել և ապահովել այդ տղաների ճիշտ մտածելակերպը: Կարծում եմ, որ վերջերս շատ թիմեր, ինպես Ինտերը, իսկապես լուրջ աշխատանք են տանում այդ ուղղությամբ":
|
Դիտումներ: 1105 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.4/23 |