ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռանոկկիային, սակայն...
Անցած մրցաշրջանում Լիգա 1-ը հաղթելու ձախողված փորձից հետո, չնայած միլլինավոր եվրոների, որոնք ծախսվում էին տրանսֆերների և նոր մարզիչ Անչելոտտիի համար, Լեոնարդոյի ՊՍԺ-ն, կարծես թե, իր առաջ կրկին նպատակ է դրել տիտղոս գնել: Այն բանից հետո, երբ համաձայնվեցին 27-ամյա Լավեսսիի համար Դե Լաուրենտիսին վճարել մոտ 30 մլն եվրո, ըստ Tutto Mercato Web-ի ֆրանսիական ակումբն
այժմ աչք է դրել նաև Անդրեա Ռանոկկիայի վրա: Այնուամենայնիվ, Ինտերը փակում է բանակցությունները այս ուղղությամբ, քանի որ արդեն պարզ է, որ թիմից կհեռանա Լուսիոն, Կիվուն /հավանաբար/ և իհարկե Իվան Կորդոբան: Բացի այդ, Անդրեա Ռանոկկիան ցանկանում է խաղալ միայն սև-կապույտ մարզաշապիկով: