Մայկոնի ապագան մինչ այժմ հայտնի չէ: Ինչպես հաղորդում է Sky Italia-ն, "Պարի Սեն-Ժերմենի" ղեկավարությունը հետաքրքրված է բրազիլացի պաշտպանի ծառայություններով և ցանկանում է նրան տեսնել իր շարքերում:
Տեղեկության համաձայն, 31-ամյա Դուգլաս Մայկոնի տրանսֆերը, ամենայն հավանականությամբ կլինի "ՊՍԺ"-ի վերջին ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:
"Մայկոնը սպասում է պայմանագրին, որը նրան կառաջարկի միլանյան "Ինտերը": Դրան զուգահեռ իմ հաճախորդը քննարկում է նաև այլ տարբերակներ մեկ ուրիշ թոփ ակումբում կարիերան շարունակելու: Օրինակ "Պարի Սեն-Ժերմեն"-ում նա շատերին է ճանաչում - Մաքսվել, Անչելոտի, Լեոնարդո: Առայժմ կոնկրետ ոչինչ չկա, սակայն շուտով ամեն ինչ պարզ կդառնա" , - գործակալի խոսքերը հաղորդում է transfermarketweb - ը:
Ավելի վաղ միլանյան "Ինտերի" գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչիոնին հասկացնել է տվել, որ պատրաստ է բաց թողնել Մայկոնին, եթե նա լավ առաջարկ ստանա այլ ակումբներից: Նախորդ մրցաշրջանում Մայկոնը միլանյան ակումբում անցկացրել է 27 հանդիպում, և դարձել է երկու գոլի հեղինակ:
inter-fan.ru
|
Դիտումներ: 979 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 3.9/30 |