Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 17 » Քամելիոն - ակումբ
13:12
Քամելիոն - ակումբ

Մանչինիի գլխավորությամբ Ինտերը է Ա սերիայի 16 տուրերում փոփոխվել է ինչպես քամելիոնը: Բոլոր 16 տուրերում Մանչինին խաղադաշտ է դուրս բերել «նոր» Ինտեր:

Ասսանե Նյուկուրին մեկնարկային կազմում էր առաջին տուրում, Ջոնաթան Բիաբիանին ` Ֆրոզիոնեի դեմ խաղում, իսկ Մարտին Մոնտոյան իր նորամուտը նշեց մեկնարկային կազմում հայտնվելով 16-րդ տուրում:

Բացի կազմի մշտական ռոտացիայից, Մանչինին փոփոխում է նաև խաղային սխեման: Մինչ Լյայիչի և Պերիշիչի գալը Ինտերը խաղում էր 4-3-1-2 սխեմայով, որից հետո 4-3-3 , 3-5-2, 4-2-3-1 : Ինտերը խաղային սխեման փոխում է ոչ միայն խաղից խաղ, այլ նույն խաղի ժամանակ:

Այսպիսի Ինտերում յուրաքանչյուր խաղացող կարևոր է, սակայն չկան անփոխարինելի ֆուտբոլիստներ: Սրանով Մանչինին ապահովագրել է իրեն, որպեսզի մեկի բացակայությունը չազդի խաղի վրա:

Ինտերի գրեթե բոլոր ֆուտբոլիստները խաղային ժամանակ են ստանում, չնայած այն բանին, որ Ինտերը եվրագավաթներում հանդես չի գալիս: Եվ սրա շնորհիվ է, որ թիմային բարձր ոգին տարածվում է բոլորի վրա:

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1043 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz