Կլաուդիո Ռանիերիի հարցազրույցը երեկ կայացած "Ինտեր" - "Ատալանտա" /0 : 0/ խաղից հետո:
"Սա այն պատճառով չէր, որ մենք հիասթափված էինք, մենք ցանկանում ենք լավ խաղալ, բայց չենք կարողանում դա անել, ոչ այն պատճառով, որ հանձնվել ենք: Նախագահ Մորատտին ընդմիջմանը եկավ հանդերձարան, որպիսի ոգևորի մեզ: Մենք գիտենք, թե ինչ ենք անում, բայց մենք գիտենք նաև, որ սա շատ բարդ տարի է, և դա բոլորն են տեսնում: Ես չեմ կարող մեղադրել իմ խաղացողներին: Մենք չիրացրեցինք 11-մետրանոցը, բաըց մենք պետք է կարողանայինք հաղթել առանց դրա: Սա սպորտ է... կարող ենք հաղթել, պարտվել և ոչ ոքի խաղալ, բայց մենք երբեք չենք հանձնվի: Մենք պայքարում ենք, և այս թիմը չի հանձնվի, որքան էլ որ դժվար լինի և ես երջանիկ եմ, որ մարզում եմ այս խաղացողներին: Նրանք հավատում են այն ամենին ինչ անում են, նրանք շատ են աշխատում մարզումների ժամանակ, սակայն խաղերի ժամանակ ակնհայտ է, որ խաղը չի ստացվում: Մենք չենք ցանկանում մեղադրել որևէ մեկին, մենք ուղղակի պետք է անեն հնարավոր ամեն բան: Չենք պատրաստվում պարզապես հանձնվել և տուն գնալ..."
Ներաձուրրիի մարզիչը պոսեց նաև Ֆորլանի բացակայության մասին.
"Ֆորլանը չի հրաժարվել գալ, ես խնդրեցի նրան, որ որոշակի աշխատանք կատարի, իսկ նա ասաց, որ չի զգում, թե կարող է դա անել: Ես երդվում եմ, ես ֆուտբոլում եմ ավելի քան 40 տարի, բայց ես երբեք չեմ տեսել այսպիսի ակումբ, թիմ և հանդերձարան, ինչպիսին Ինտերում է: Մարդիք կարող են տարբեր տպավորություններ ստանալ հեռվից հետևելով, բայց դա ճիշտ չէ: Դուք միայն տեսնեիք խաղացողներին Չեմպիոնների Լիագայից դուրս մնալու հաջորդ օրը... Բոլորը այնտեղ էին, մեկ մարդու նման, ոչ ոք չէր պատճառաբանում, թե "ականջս է ցավում" կամ "մազերս են ցավում", ինչպես ես հանդիպել եմ այլ թիմերում: Շատ հեշտ է ժպտալ և անկեղծ լինել, երբ դու հաղթում ես, բայց թե նախագահի, թե մարզչի և թե խաղացողների համար այժմ շատ դժվար իրավիճակ է, բայց բոլորը այստեղ են և համախմբված են, թեև հիասթափված այս մրցաշրջանից: Բայց մենք հանգիստ ենք և շարունակում ենք կատարել մեր աշխատանքը":
|
Դիտումներ: 838 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 2.9/29 |