«Ինտերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին «Բոլոնյայից» կրած պարտությունից հետո (0:3) հայտարարել է, որ թիմը պետք է ավելացնի, որպեսզի նորից հաղթական ուղի վերադառնա:
«Մենք չենք ցուցադրում այն ամենը, ինչի ընդունակ ենք: Հիմա մեզ համար դժվար ժամանակահատված է: Կցանկանայի ներողություն խնդրել մեր երկրպագուներից և ակումբի նախագահից: Մենք ակնկալում էինք, որ հանդիպումը բարդ է լինելու, բայց ոչ այսպիսի արդյունքով»,-մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հնարավոր հրաժարականի մասին հարցին պատասխանելով` 60-ամյա Ռանյերին հերքել է նման լուրերեը. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Մենք միասնական կոլեկտիվ ենք և միասին պետք է խնդրի լուծում փնտրենք»:
Իտալացի մարզիչը նշել է, որ պետք է վերլուծի այս իրավիճակը և պարզի, թե ինչու է վերջերս թիմն այսքան շատ գոլեր բաց թողնում. փետրվարի 4 խաղերում` 12 գոլ: «Մենք մրցակցին թույլ ենք տալիս իրացնել իրենց առաջին իսկ հնարավորությունը»,-եզրակացրել է Ռանյերին:
Նշենք, որ Ա սերիայի 24 խաղերից հետո «ներաձուրիները» 36 միավորով աղյուսակի 6-րդ հորիզոնականում են, իսկ վերջին հինգ տուրերում թիմը վաստակել է միայն մեկ միավոր:
|
Դիտումներ: 924 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 5.0/10 |