Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Կիևոյի» հանդեպ տոնած հաղթանակից հետո (2:0) նշել է, որ թիմը լիովին արժանի էր առաջին հաղթանակը տոնել 9 պաշտոնական հանդիպումներում:
«Այս հաղթանակը շատ անհրաժեշտ էր մեզ, տղաները շատ լավ էին խաղում և արժանի էին այդ երեք միավորին, - իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport -ը, - շատ ուրախ եմ տեսնել Սնեյդերին հիանալի մարզավիճակում: Նա ոչ մի վայրկյան կանգ չի առնում: Թերևս նա իր լավագույն խաղն անցկացրեց «Ինտերի» կազմում: Այժմ մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում «Մարսելի» հետ, և քանի որ ֆրանսիացիները կրկին զիջել են առաջնությունում, մեզ շատ ավելի դժվար կլինի: Հույս ունեմ, որ «Սան-Սիրոն» լեփ-լեցուն կլինի, ինչը մեզ ավելի մեծ վստահություն կներշնչի:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտերը» Մարսելում պարտություն է կրել նվազագույն հաշվով: Պատասխան մրցավեճը կկայանա մարտի 13-ին:
|
Դիտումներ: 817 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 5.0/14 |