Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 7 » Ռանիերի "Բոլորը կենտրոնացած են "Պարմայի" հետ խաղին"
17:30
Ռանիերի "Բոլորը կենտրոնացած են "Պարմայի" հետ խաղին"

Տոների ընդմիջումից հետո Կլաուդիո Ռանիերին, հունվարի 6-ին տված իր հարցազրուցի ժամանակ խոսեց 2012 թվականի առաջին խաղի մասին, որը տեղի կունենա հունվարի 7-ին, "Ջուզեպպե Մեացցա" մարզադաշտում, և դա միակ բանն է, որի մասին այս պահին մտածում է մարզիչն ու ողջ թիմը:

""Պարման" հաղթել է "Նապոլիին" և "Ուդինեզեին", այդ պատճառով մենք պետք է նրանց շատ զգույշ մոտենանք և լինենք շատ կենտրոնացած: Ես տեսնում եմ, որ տղաները լի են վստահությամբ, և ես վստահ եմ, որ մենք լավ խաղ կխաղանք...Իհերկե, սա բարդ խաղ է լինելու, քանի որ թիմերը, որոնք գալիս են Սան Սիրո, պաշտպանվողական են: Նրանք շատ արագ խաղացողներ ունեն և նրանք խփում են մինչև ընդմիջում: "Պարման" ունի այն խաղացողները, ովքեր կարող են դա անել, ինչպես Ֆլոկկարին, Ջիովինկոն և Բիաբիանին: Այդ պատճառով մենք պետք է շատ զգույշ լինենք և մտածենք միայն վաղվա խաղի մասի" Լրագրողների կողմից շատ հարցեր բարձրացվեցին նաև այլ թեմաների վերաբերյալ, ինչպիսին է տրանսֆերային շուկան: Եվ բոլոր նրանց համար, ովքեր հիպոթեզ էին առաջ քաշել, թե հանգիստը, որը տրվեց ներաձուրրիներին, չափազանց երկար տևեց, Ռանիերին պատասխանեց.

"Ես չեմ կարծում, որ արձակուրդի 7 օրերը կարող էին ազդել թիմի ֆիզիկական վիճակի վրա: Չնայած հոգեբանական տեսանկյունից դրանք միայն օգուտ են: Այդ պատճառով ես համոզված եմ, որ այս երկարատև ընդմիջումը միայն դրական է անդրադարձել թիմի վրա: Երբ խաղացողը հիանալի մարզավիճակում է գտնվում, դա ոչ այնքան ֆիզիկական վիճակ է, որքան հոգեբանական: Տղաներին դա անհրաժեշտ է, որպիսի վերականգնեն իրենց ներքին էներգիան և մտքերը: Այժմ մենք վերսկսում ենք: Ինչքան ժամանակ կպահանջվի, որպիսի բոլորը լավ մարզավիճակի՞ գան: Ես դա չգիտեմ, բայց ես գիտեմ, որ ուժեղագույն թիմը այն է, որը կարողանում է իր մարզավիճակը պահպանել որքան հնարավոր է ավելի երկար:Որն է նպատա՞կը: Դա հենց այն փաստն է, որ լցնում է մեր մարզադաշտը, մենք կարող ենք դա անել միայն հաղթելով":

Այն ֆուտբոլիստների համար, ովքեր հայտավորված չեն, Ռանիերին ասաց. "Կիվուն անցել է միայն երեք մարզում թիմի հետ և խաղացել է միայն մեկ խաղակես մեր թեստային խաղում չորեքշաբտի օրը: Ստանկովիչը միայն չորս մարզում է անցկացրել, ես այսպիսով ցանկանում եմ վերսկսել այնպես, ինչպես ավարտել եմ տարին, այսինքն այն խաղացողներով, ում հետ ես ավարտեցի տարին և ովքեր շատ լավ մարզավիճակում են: Իսկ մնացածի համար կա ևս մեկ շաբաթ աշխատելու և մարզվելու համար և ավելի հետշ կլինի նրանց օգտագործել դերբիի ժամանակ":

"Ներկա դրությամբ, ես միայն ակնկալում եմ, որ մենք լավ խաղ կխաղանք "Պարմայի" դեմ: Դուք` լրագրողներդ, կարող եք խոսել տրանսֆերային շուկայի մասին ամբողջ ամիս, իսկ մենք չենք կարող դա մեզ թույլ տալ: Տևե՞սը: Ես չեմ չեմ պատրաստվում խեսել այդ մասին և չեմ ցանկանում այդ ասեկոսների հետ առնչություն ունենալ: Այնուհետև Ռանիերին խոսեց նաև Սնեյդերի ու Սարատեի մասին. "Սնեյդերը Ինտերի խաղացող է և կմնա մեզ հետ: Ես Սարատեին բարձր եմ գնահատում, և ես հուսով եմ, որ նա դեռ իրեն կդրսևորի "Ինտերում": Ես միշտ ասում եմ, որ նա բարձր խաղացող է, քանի որ նա ունի բոլոր տվյալները դրա համար: Խնդիրն այն է, որ նա երբեմն անջատվում է և նրան պետք է առաջ մղես: Ես հավատում եմ "Ինտերի" բոլոր խաղացողներին, այդ թվում նաև Սարատեին: Ջոնատա՞նը: Այս պահին Ֆարաոնին գերազանցում է նրան":

Ռանիերին շարունակեց և խոսեց նաև Ռաիկարդո Ալվարեսի մասին. "Ես գիտեմ, թե որտեղ նա կարող է ավելի շատ օգուտ տալ, կլինի դա եզրերում, թե առջևի գծում, կախված նրանից, թե թիմին ինչ է անհրաժեշտ: Նա երիտասատդ է և դեռ պետք է ադապտացվի: Նրան մեծ ապագա է սպասվում այս թիմում, միգուցե նա դեռ պատրաստ չէ, բայց նա կհայտնվի այնտեղ, անկասկած: Կաստանիոսի դեպում այլ հարց է, դուք չեք պատկերացնի, թե ինչքան եմ ես ափսոսում, որ չեմ կարողանում օգտագործել նրան":

inter.it
Դիտումներ: 907 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 5.0/12
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz