Շվեյցարացի եզրային պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը հանդիսանում է Ինտերի ամառային ամենակարեւոր տրանսֆերային նպատակներից մեկը: Ինչպես արդեն տեղեկացրել էին ավելի վաղ, Ջանլուկա Դիմարցոն Ինտերը ստացել է "Վոլֆսբուրգի" խաղացողի համաձայնությունը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու վերաբերյալ: Քանի որ հունվարին FFP-ի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով միլանցիները չեն կարող իրենց թույլ տալ ձեռք բերելու նրան:
Դրա հետ կապված Calciomercato.com էլեկտրոնայի թերթը գրում է, որ սև և կապույտների սպորտային տնօրենը ամեն կերպ փորձում է ստանալ Ռոդրիգեսին արդեն հիմա: Ըստ որոշ աղբյուրների Աուզիլիոն առաջարկում է գերմանական ակումբին փոխանակման տարբերակը՝ վարձակալությամբ փոխանակություն Ռանոկիոյին շվեյցարացիով՝ ամռանը գնելու պայմանով: Հարկ է նշել, որ ըստ վերջին լուրերի պայքարին միացել է նաև "Յուվենտուսը":