Ներաձուրրին հերթական կորուստներն է կրում Եվրոպա Լիգայի Վասլույի դեմ խաղից առաջ:
Վաղը Ինտերը կմեկնի Ռումինիա առանց Վալտեր Սամուելի և Կրիստիան Կիվուի: Սամուելը նույնպես վնասվածք է ստացել և երկու խաղացողները բաց կթողնեն ինչպես այս հանդիպումը, այնպես էլ Ա Սերիայի առաջին խաղը Պեսկարայի դեմ, և կաշխատեն վերականգնվել մինչ Ա Սերիայի 2-րդ տուրի Ռոմայի հետ հանդիպումը:
Բայց սա միակ վատ նորությունը չէ: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը Դիեգո Միլիտոյի մասնակցությունը Վասլույի դեմ խաղին նույնպես հարցականի տակ է: Անորոշ է նաև Կուոտինյոյի մասնակցությունը, թեև ստացած վնասվածքին, նա ինտենսիվ մարզվում է թիմի հետ:
Իսկ տրանսֆերային շուկայի հետ կապված այս հանդիպմանը կարող է բացակայել նաև Մայկոնը:
ahaaaaaaaaaaaa es incha katarvum??? shat vata senc chi kara lini....et lav xaxacoxner@ vor kain mer dashtum Hajdukin krvanq 0-2 ba vor chlinen incha linelu vijakners Vuslui dem xaxum iranc dashtum...patkeracnum eq grupavoy etap chhasnenq :( :(