Վաղը Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակներում, Սամպդորիան տանը կընդունի Ինտերին: Անացած 6 տուրերում Սամպդորիան հավաքած 10 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Սամպդորիան տնային թիմ է, սեփական մարզադաշտում 3 խաղ և 3 հաղթանակ:
Ինտերը Ֆիորենտինայի հետ կիսում է առաջին հորիզոնականը, վաստակած 15 միավորով: Նախորդ տուրում, Ինտերը հենց մանուշակներին պարտվեց 1-4 հաշվով: Ինտերը լավ է հանդես գալիս պաշտպանությունում, Ինտերից քիչ գնդակ բաց թողել են միայն Ֆիորենտինան և Կիևոն: Բացի Ֆիորենտինայից ընդունած 4 գնադակները նախորդ տուրերում Ինտերը ընդհամենը մեկ գնդակ էր ընդունել սեփական դարպասը: Իսկ Սամպդորիան ամենաշատ գոլեր խփած ակումբներից է 12 գոլ, միայն Ռոման 1 գոլ ավելի է խփել:
Ինտերը և Սամպդորիան Ա սերիայի շրջանակներում հանդիպել են 134 անգամ: Ինտերը տարել է 73 հաղթանակ, 40 խաղ ավարտվել է ոչ ոքի և ևս 21 խաղում առավելության են հասել Սամպդորիայի ֆուտբոլիստները: Այդ 134 խաղերում Ինտերը խփել է 246 գնդակ սեփական դարպասը ընդունելով ընդհամենը 122ը:
Վաղը կայանալիք խաղին բուքմեյքերները առավելություն են տալիս Ինտերին: Բուքմեյքերների կողմից սահմանվել է հետևյալ գործակիցները`
Ինտերի հաղթանակը 1,95
Ոչ ոքի 3,50
Սամպդորիայի հաղթանակը 3,80
Ամենահավանական հաշիվը համարվում է 0:1 հաշվով Ինտերի հաղթանակը` 7 գործակից և 2:2 հաշվով ոչ ոքին ` 17 գործակից:
|
Դիտումներ: 852 |
Ավելացրեց: mihranavagyan24
| - Վարկանիշ -: 0.0/0 |