Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 20 » Սարրի."Ես չհասկացա, թե ինչ ասացի և իսկույն ներեղություն խնդրեցի"
16:46
Սարրի."Ես չհասկացա, թե ինչ ասացի և իսկույն ներեղություն խնդրեցի"

Ինտերի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի և Նապոլիի գլխավոր մարզիչ Սարիի միջև 90-րդ րոպեին տեղի ունեցած միջադեպից հետո Ռոբերտո Մանչինին խիստ հայտարարություն արեց , որին ի պատասխան Սարին ասել է:

" Ես ցնցված էի Մերտենսի հանդեպ կայացված որոշումից, Մանչինին բողոքեց ավելացված 5 րոպեի համար , իսկ ինձ թվաց թե դա ամենը չէ: Ինձ համար ամեն ինչ սկսվում և ավարտվում է խաղադաշտում, սա ֆուտբոլային կլասիկ պայքարներից մեկն է: Ես չհասկացա, թե ասեցի ինչ որ բան, և իսկույն ներեղություն խնդրեցի: Ես հուսով եմ , որ վաղը նա կընդունի իմ ներողությունը, և նույնը ես նրանից եմ սպասում: Սպորտի մարդիկ պետք է ընդունեն նման բաները և վերջացնեն այդքանով: Ես չեմ հիշում թե ինչ ասացի: Ես բարկացած էի և մի գուցե նա վիրավորվել է, բայց այդ ամենը պետք է ավարտվեր այնտեղ:

Այո ես 60 տարեկան եմ, տարիներ որոնք ինձ իմ դիրք են տալիս, - շարունակեց Սարին մեկնաբանելով Մանչինիի խոսքերը, - մեր մեջ տեղի ունեցած վեճը տևեց մոտ 10 վայրկյան և հետո պետք է ավարտվեր: Այդ վիրավորանքը ծնվել էր բարկությունից, ոչ մի այլ մոտիվ չկար: Ես Մանչինիի հետ խնդիր չունեմ, այդ բառերը, պարզապես, թռան բերանիցս , քանի որ ես զայրացած էի Մերտենսի հեռացումից: Ես կորցրի կառավարումս, քանի որ մեծ անարդարություն թվաց Մերտենսի հեռացումը: Այո վիճելի էր, արդյոք 11 մետրանոց հարված կար, թե ոչ, բայց չպետք է երկրորդ դեղին քարտ տրվեր սիմուլացիայի համար: Նույնիսկ ավելացված ժամանակը թվում էր քիչ, հաշվի առնելով ընդհատումները:

Հոմոֆոբիկ վիրավորանքնե՞ր, այդտեղ ոչ մի ծածուկ մոտիվներ չկային, - եզրափակեց Էմպոլիի նախկին մարզիչը,  այդտեղ լարվածություն կար, որը ազատ արձակվեց խաղադաշտում: Սա կյանք է, որում ամեն ինչ պատահում է, սակայն ամեն ինչ պետք է ավարտվի հենց այստեղ: Ես չեմ պատկերացնում թե ինչու է Մանչինին նման կերպ վիրավորվել: Սա այն դեպքն է, երբ ամեն ինչ խաղադաշտից դուրս եկավ, ես այդպես չէի անի: Ես ընդունում եմ, որ ցանկացած մարդ յուրովի է մտածում և գործում: Բոլոր վիրավորանքներն էլ ցավալի են, սակայն դրանք չպետք է խաղադաշտից դուրս գան: Ես նրան առանձին ներեղություն խնդրեցի, ես ավելի անել չեմ կարող: Ես վաղը ևս կկրկնեմ ներողությունս, թվում է թե ինչ-որ հին վեճ է հայտնվել : Այս բանավեճում կային բաներ, որոնք չպետք է օգտագործվեին, սակայն ես ավելի վատ բաներ ևս տեսել եմ խաղադաշտում: Լարվածության դեպքում նման միջադեպերը հնարավոր են, ես հուսով եմ, որ Մանչինին սառը գլխով կփոխի իր կարծիքը: Այդտեղ ոչ մի խտրականության հարց չկար, և ես ներողություն եմ խնդրում բոլոր հոմոսեքսուալներին, եթե օգտագործել եմ նմանատիպ խոսքեր: "

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 854 | Ավելացրեց: gor09999 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz