Հանդանովիչ, Կաստելացցի և Բելեչ, ահա այս երեք դարպասապահները, որոնց հետ Ինտերը հուսյեր է կապում հաջորդ մրցաշրջանում: Ժուլիո Սեզարը և Էմիլիանո Վիվիոանոն այլևս չեն մտնում Ինտերի ծրագրերի մեջ: Ինչպես տեղեկացնում է Sky-ը, Սեզարի գործակալը արդեն երկու օր է ինչ գտնվում է Միլանում: Ինտերը կհանդիպի նրա հետ և կքննարկեն դարպասապահի ապագան: Կա երկու տարբերակ` պայմանագրի խզումը կամ նոր ակումբ փնտրելը: Իրականում բրազիլացի դարպասապահը փնտրում է նոր ակումբ նրանց թվում են Ռոման և Տոտենհեմը, ևս մեկ թեկնածու է հայտնվել նրանց շարքում` Արսենալը: